ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆին ուղարկում է Մոսկվա՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների, իսկ բանակի նախարար Դեն Դրիսկոլը կհանդիպի ուկրաինացիների հետ: Թրամփն ընդգծել է, որ մտադիր է անձամբ հանդիպել Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների հետ միայն այն դեպքում, երբ պատերազմի ավարտի վերաբերյալ համաձայնագիրը կլինի վերջնական կամ կգտնվի իր վերջնական փուլում:                
 

Պարզունակ տրամաբանություն

Պարզունակ տրամաբանություն
23.12.2024 | 21:42

Ո՞րն է Փաշինյան Նիկոլի տրամաբանությունը:

Փաշինյան Նիկոլն ուղիղ եթերում բանավեճի է հրավիրել ՀՀ երեք նախկին նախագահներին: Վերջինիս տրամաբանությունը պարզունակ է: ՀՀ երեք նախկին նախագահներն ունեն, ընդհանուր` վեց ոտք: Այսինքն, մինչև վերջիններս բանավեճի գան` մեկ-երկու-երեք-չորս-հինգ-վեց, Փաշինյան Նիկոլը բանավեճից կփախչի` մեկ-երկու, մեկ-երկու:

Հավատացե´ք, այլ տրամաբանություն չկա:

Կարեն Հեքիմյան

Դիտվել է՝ 5077

Մեկնաբանություններ